ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հորը տեսնել

Հորը տեսնել
20.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 21
«Տեր, Հորը ցույց տուր, և այդ բավական է
մեզ» (Հովհ. ԺԴ. 8)։
- Ի’մ որդիներ. արդեն երկար ժամանակ է, ինչ Ես ձեզ հետ եմ, ձեզ մոտ գալով` խոսել եմ ձեզ հետ, սակայն դուք դեռ Հորը չեք ճանաչել:
ՁերՀայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգն Իր իրավասության տակ պահող Աստվածն է: Նա այն է, ինչ Ես եմ: Այն անսպառ սերը, զորությունը, գեղեցկությունը, որ տեսնում եք Իմ մեջ, Իմ Հորից են գալիս:
Եթե այս տեսնեք՝ ճանաչեք Իմ Հորը և Ինձ, ինչպես որ կանք, այդքանն իսկ բավական է ձեզ, որպեսզի իրոք իմաստավորվի ձեր կյանքը և գոհացում պատճառի ձեզ, այս հենց այն է, ինչ հարկավոր է ձեզ:
Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ